Սիրիայի հարցով ԱՄՆ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելն է կանգնած Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող և այլևս չօգտագործվող ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևում։ Բարաքն այս թեմայի շուրջ գրառում է կատարել X հարթակում՝ քննադատելով «անտեղի էսկալացիան»։ «Մենք խորապես մտահոգված ենք, որ Աբու ազ-Զուհուրի ավիաբազայի վրա հաստատված իսրայելական ավիահարվածները ավելորդ էսկալացիա են, որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը», – գրել է Բարաքը։ Նա նշել է, որ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի կառավարությունը պարբերաբար ցույց է տվել, որ նախընտրում է Սիրիայի հետ հարաբերությունների ապաէսկալացումը։ Բարաքը հավելել է, որ ԱՄՆ-ի համոզմամբ՝ զսպվածությունն ու շփումներն ավելի կառուցողական ուղի են առաջարկում։ «Մենք խրախուսում ենք բոլոր կողմերին առաջնահերթություն տալ տրամաբանական քննարկմանը՝ հետագա ռազմական միջադեպերի փոխարեն», – հավելել է նա։



