Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 22։46-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օձուն բնակավայրի 13-րդ փողոցի տներից մեկում։ ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։19-ին, մարվել՝ օգոստոսի 18-ին, ժամը 01։00-ին։ Այրվել Է բնակելի տան տանիքը՝ մասամբ։ Տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11123

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով