Հայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղը

Օգոստոսի 12-17-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել է ԱՊՀ երկրների պատանեկան թիմերի միջև շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի գավաթը: Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի թիմերը։ Հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող է դարձել Ռուսաստանի թիմը։ Հայաստանի թիմը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Հայաստանի թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, վարպետության թեկնածու Արեն Մնացականյանը, Դավիթ Ստեփանյանը, Արման Ասլանյանը և Նատալի Աֆիյանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11123

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով