«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման և բանակցությունների մասնագետ (Conflict Resolution, International Law, Mediation), իրավագիտության դոկտոր Հրայր Բալյանն է։ Հրայր Բալյանը եղել է ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի ելույթների հեղինակներից, նա 2008-2022թթ. եղել է «Քարտեր կենտրոնի» (The Carter Center) Հակամարտությունների լուծման ծրագրի տնօրենը: Նա աշխատել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպությունների համար և ղեկավար պաշտոններ զբաղեցրել Ժնևի «Իրավունքի և հակամարտությունների կարգավորման Կովկաս կենտրոն»-ում (Covcas Center for Law and Conflict Resolution), Սարաևոյի Միջազգային ճգնաժամային խմբում (International Crisis Group) և այլ հաստատություններում։ Բացի դաշտային աշխատանքից, Հրայր Բալյանն իրավաբանական պրակտիկա է անցել Միացյալ Նահանգներում և իր փորձառության մանրամասները դասախոսությունների միջոցով ներկայացրել է աշխարհի մի շարք համալսարաններում և ակադեմիական հաստատություններում: Ներկայում նրա ուսումնասիրության առարկաներն են Հարավային Կովկասը և Լևանտը։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ժողովրդին սպառնում, շանտաժի ենթարկում՝ վախեցնելով պատերազմով, նույնիսկ ժամկետ է նշում՝ եթե ինքը չվերընտրվի, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի, հիմա էլ իր թիմակիցներն ասում են՝ եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, Հայաստանը չի լինի: Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.



