Բարի գալուստ վասալապետություն

Երեկ Ադրբեջանի կառավարական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, ժամանել է Երևան։ Այս նախադասությունը Հայաստանի հերթական, բայց նոր մակարդակի նվաստացման մասին պատմություն է, որն անկարևոր է դարձնում այդ պատվիրակության այցի նպատակը, հանդիպումների ձևաչափը, սպասվող արդյունքները, և այլն։ Երևան է այցելել Հայաստանը պաշտոնապես անարգող պետության բարձրաստիճան պաշտոնյայի գլխավորած պատվիրակությունը, որին ոչ միայն որևէ հանդիմանանք չի ներկայացվել, այլ, ըստ ամենայնի, դիմավորել են ամենաբարձր մակարդակով։ Խնդիրը պաշտոնյաների այցերը չեն, որոնք երբևէ ոչ միայն կարող են, այլև պետք է տեղի ունենան պատերազմած երկրների պարագայում։ Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Ադրբեջանի հետ պատերազմը ոչ միայն դեռևս չի ավարտվել, այլ շարունակում է ամենատարբեր դրսևորումներով։ Շարունակվում է միակողմանիորեն՝ Ադրբեջանի ամեն մի պատերազմական ակտի դիմաց Հայաստանից հղվող հորթային ուրախության պայմաններում։ ՔՊ-ական իշխանությունը, որ հատկապես վերջերս մասնագիտացել է պատերազմներից առանձնապես «հիբրիդայինի» գծով, առավոտից երեկո իրեն պատռելով՝ անհասցե «հիբրիդային պատերազմի» թիրախի դեմ պայքարելու մասին, ծպտուն չի հանում Արցախում Ադրբեջանի կողմից ոչնչացվող հայկական մշակութային, պատմական ժառանգության վերաբերյալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5738

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով