Նա չգիտի, թե ինչի մասին է խոսում. Թրամփը՝ Իրանի հարցում Մերցի դիրքորոշման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ Իրանի դեմ պատերազմի հարցում նրա դիրքորոշման համար։ Սպիտակ տան ղեկավարը համապատասխան գրառում է հրապարակել Truth Social սոցիալական ցանցում: «Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Իրանի համար միջուկային զենք ունենալը նորմալ է։ Նա չգիտի, թե ինչի մասին է խոսում։ Եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը պատանդ կլիներ»,- գրել է ամերիկացի առաջնորդը։ «Ես հիմա Իրանի հետ անում եմ այն, ինչ վաղուց պետք է անեին մյուս երկրները կամ նախագահները։ Զարմանալի չէ, որ Գերմանիան այդքան վատ վիճակում է՝ թե՛ տնտեսապես, թե՛ այլ առումներով», – հավելել է Թրամփը։ Հիշեցնենք, որ Մերցը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ակնհայտորեն» չունի Իրանի դեմ պատերազմի ռազմավարություն, այդ թվում՝ թե ինչպես այն պետք է ավարտվի։ Ֆրիդրիխ Մերցը նաև քննադատել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի դեմ առանց եվրոպացիների հետ նախնական խորհրդակցությունների պատերազմ սկսելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով