Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել մայիսի 9-ի Հաղթանակի օրվա կապակցությամբ Ուկրաինայի հետ ընթացող ռազմագործողություններում հրադադար հայտարարելու վերաբերյալ։ Ուշակովը նշել է, որ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ տոնը նշանավորում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ համատեղ հաղթանակը։Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ և ՌԴ առաջնորդները քննարկել են ռուս-ուկրաինական և ԱՄՆ-Իրան հակամարտություններին վերաբերող հարցեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով