ՌԴ-ն Հայաստանից սպասում է հետաքննության արդյունքների

ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի գյուղատնտեսական մատակարարման շղթաներում խախտումների վերաբերյալ իր հետաքննության արդյունքները. «Իզվեստիա»-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ից: ««Ռոսսելխոզնադզոր»-ը հայկական կողմից սպասում է հետաքննության արդյունքներին և ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվությանը, ինչպես նաև հայկական կողմից առաջարկված գործողությունների ալգորիթմին՝ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման վերաբերյալ»,- հայտարարել են գերատեսչությունում: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ մայիսի սկզբից Ռուսաստանը սկսել է սահմանափակումներ մտցնել հայկական գյուղմթերքի ներմուծման վրա: Ավելի ուշ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հայտարարել է, որ Հայաստանը կկարողանա վերականգնել ագրոարդյունաբերական մթերքի մատակարարումները նախկին ծավալով միայն ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների խիստ պահպանման դեպքում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11151

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով