Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիային

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգի ավիաբազային, հայտնել են սիրիական ԶԼՄ-ները: Իսրայելի կառավարությունը փաստացի հաստատել է հարձակումը։ Կատարվածը խիստ դատապարտել է ինչպես Թուրքիան, այնպես էլ տարածաշրջանում ԱՄՆ հատուկ բանագնացը, որն այն անվանել է «անհարկի էսկալացիա»: Իսրայելը ութ ավիահարված է հասցրել Իդլիբ նահանգի հարավ-արևելքում գտնվող Աբու էդ Դուհուր ավիաբազայի թռիչքուղուն և պահեստային տարածքներին: Ինչպես գրում է «Reuters»-ը, զոհեր չկան: Սա Իսրայելի առաջին հարվածն է Սիրիայի կառավարության օբյեկտներին մարտ ամսից ի վեր: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումը: «Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ավելի վճռական դիրքորոշում որդեգրել՝ վերջ տալու Սիրիայի դեմ Իսրայելի ագրեսիայի էսկալացիային»,- ասված է նրա հայտարարության մեջ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը փաստացի հաստատել է հարձակումը՝ երեքշաբթի ուշ երեկոյան X սոցիալական ցանցում անգլերենով հրապարակելով գրառում: «Իսրայելը և Սիրիան համաձայնության էին եկել անվտանգության հարցերում ստատուս քվոյի շուրջ, որը Սիրիայի կողմից խախտման եզրին էր հայտնվել՝ Հալեպի մոտակայքում գտնվող ավիաբազայում թուրքական զորքերի տեղակայումը թույլատրելու պատճառով»,- ասված է հայտարարության մեջ: «Իսրայելը բազմիցս զգուշացրել է Սիրիային, որ զորքերի նման տեղակայումը սպառնալիք կստեղծի Իսրայելի անվտանգության համար: Սիրիան նախընտրել է անտեսել այդ զգուշացումները»: «Իսրայելը չի հանդուրժի իր անվտանգությանն ուղղված սպառնալիքները և կողջուներ ստատուս քվոյին վերադարձը»,- հայտնել է Նեթանյահուի գրասենյակը: Թոմ Բարաքը՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը և Սիրիայում ու Իրաքում հատուկ բանագնացը, X-ում գրել է, որ Աբու էդ Դուհուր ավիաբազային Իսրայելի հասցրած ավիահարվածները «ներկայացնում են անհարկի էսկալացիա, որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը»: Նրա խոսքով՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կառավարությունը «բազմիցս հայտարարել է Իսրայելի հետ հարաբերություններում ապաէսկալացման (դեէսկալացիայի) նախապատվության մասին»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11152

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով