Թրամփը 3 օրով կասեցրել է Կանադայի նկատմամբ նախատեսվող 50% մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երեք օրով դադարեցնում է Կանադայի նկատմամբ նախատեսվող 50% մաքսատուրքերը, քանի որ սպասում է առևտրային համաձայնագրի կնքման։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում օգոստոսի 18-ի երեկոյան: «Ես երեք օրով կասեցրել եմ Կանադայից ստացվող ապրանքների համար 50% մաքսատուրքերի սահմանումը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին վաղն առավոտյան՝ հաշվի առնելով, որ Կանադան և ԱՄՆ-ն փաստաթղթերի վերջնական հաստատման դեպքում կունենան գործարք», – հայտարարել է Թրամփը։ Նա հավելել է, որ Keystone XL նավթատարի նախագիծը, որը դադարեցվել էր նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք, կարող է վերսկսվել։ Հուլիսին Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որով լրացուցիչ 50% մաքսատուրքեր էին նախատեսվում Կանադայից ներմուծվող մի ամբողջ շարք ապրանքների նկատմամբ՝ գինուց մինչև հոկեյի մականներ և ցեմենտ։ Հրամանագրով նախատեսվում էր, որ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն մեկ ամիս անց՝ բանակցությունները շարունակելու հնարավորություն տալու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11160

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով