Զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են քննչական կոմիտեից։ «Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։ Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,- նշել են կոմիտեից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11208

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով