Ըստ Ադրբեջնական լրատվամիջոցների՝ ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 2725 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված 39 վագոն։ Լրատվամիջոցները նաև հիշեցնում են, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ուղարկվել է ավելի քան 44 000 տոննա հացահատիկ, շուրջ 9 000 տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։ Միևնույն ժամանակ, այս պահի դրությամբ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15 000 տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։



