Բնակարանային գողությունները բացահայտվել են. արարքը խոստովանել է նաև անչափահասը

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արբաթ գյուղի բնակիչ մի երիտասարդ, իր հանցավոր նպատակների իրականացմանը ներգրավելով անչափահաս համագյուղացու, կատարել է բնակարանային գողություններ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ այս տարվա փետրվարին, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, 30-ամյա երիտասարդը կոտրել է համագյուղացու տան դուռը, հափշտակել կենցաղային իրեր և բջջային երկու հեռախոս ու հեռացել պատուհանով, իսկ այդ ընթացքում 16-ամյա պատանին դրսում հսկել է իրավիճակը։ Ապրիլի 15-ին 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է, տեղափոխվել համայնքային բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Արարքը խոստովանել է նաև անչափահասը։ Բացի այս՝ նույն ամսին նույն կերպ գողություն է կատարվել Արբաթի մեկ այլ բնակչի ավտոտնակից․ փայտե դուռը կոտրել և տարել էին հեռուստացույց, խողովակներ ու գործիքներ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով