Վրաերթ Գյումրու թիվ 11 դպրոցի դիմաց

Ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի 11 փողոցում՝ Գյումրու թիվ 11 դպրոցի դիմաց, Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Նառա Ս-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է բավարար։ Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկված անչափահասի ինքնությունը»,- հայտնում է shamshyan.com-ը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով