Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանը։ Նալբանդյան 50 հասցեում ապամոնտաժել ենք շենքի գրեթե ամբողջ երկարությամբ ձգվող կցակառույցները։ Ազատված տարածքը բարեկարգելու ենք՝ հետիոտներին վերադարձնելով ազատ, անվտանգ և հարմարավետ տեղաշարժվելու հնարավորությունը»։



