Բելառուսի կառավարությունը որոշել է փակել իր դեսպանությունը Ֆինլանդիայում։ Այս մասին հաղորդում է Sputnik Belarus-ը։ Փակումը նախատեսված է Նախարարների խորհրդի օգոստոսի 20-ի թիվ 424 որոշմամբ, որը պաշտոնապես հրապարակվել է օգոստոսի 21-ին Ազգային իրավական ինտերնետային հարթակում։ «Ֆինլանդիայի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպանությունը փակվում է 2026 թ. սեպտեմբերի 1-ից», – նշվում է փաստաթղթում։ Նախարարների խորհուրդը նաև հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը միջոցներ ձեռնարկել դիվանագիտական ներկայացուցչությունը փակելու համար։



