Ռուսական հատուկ ծառայություններն օտարեկրացու են ձերբակալել

ՌԴ ԱԴԾ-ն Մուրմանսկի մարզում ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու, որին կասկածում են Մոսկվայում հետախուզական նպատակներով FPV-անօդաչու թռչող սարք արձակելու փորձի մեջ։ «Օգոստոսին ռուս-նորվեգական սահմանի ուղղությամբ ընթանալիս սահմանային գոտի մուտք գործելու կանոնները խախտելու համար ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի»,- ասվում է ԱԴԾ-ի հայտարարության մեջ։ Գերատեսչության տեղեկություններով՝ 2023 թվականին նա Telegram-ի միջոցով կապ է հաստատել Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Նրանց հանձնարարությամբ նա մեկնել է Մոսկվա, որտեղ, ըստ ԱԴԾ-ի, ծրագրել էր անօդաչու թռչող սարքի միջոցով հետախուզություն իրականացնել նավթամթերք փոխադրող երկաթուղային շարժակազմերի, ինչպես նաև պետական կառավարման մարմինների շենքերի և տրանսպորտային ենթակառուցվածքների նկատմամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11414

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով