Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում: 55 կգ քաշային կարգում Դավթյանը երեք հաղթանակ է տարել, այդ թվում՝ առավելության հասնելով 2026 թվականի Եվրոպայի գործող չեմպիոն, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժյուլ Բակիի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ ½ եզրափակչում հայ ձյուդոիստը հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին, իսկ եզրափակչում զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին՝ դառնալով աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Մրցումների առաջին օրը պայքարի են դուրս եկել նաև 50 և 60 կգ քաշային կարգի մարզիկները: Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Կարեն Նավասարդյանը և Նարեկ Նահապետյանը, հաղթելով մեկնարկային գոտեմարտերում, հաջորդիվ պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից: Օգոստոսի 21-ին տատամի դուրս կգա 66 կգ քաշային Սերգեյ Գևորգյանը: Պատանիների հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11414

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով