Մահացել է Queen ռոք խմբի բաս-կիթառահարներից Բարի Միթչելը

Մահացել է աշխարհահռչակ Queen ռոք խմբի բաս-կիթառահարներից մեկը՝ Բարի Միթչելը։ Queen Productions ընկերության արխիվի ղեկավար Գրեգ Բրուքսը գրել է. «Queen-ի պատմության վաղ շրջանի (1970-ականներ) բաս-կիթառահար Բարի Միթչելը մահացել է»։ Միթչելը Queen-ի երկրորդ բաս-կիթառահարն էր 1970-1971 թվականների ընթացքում։ Նա խմբում անցկացրել է վեց ամիս. հենց նա է գրել բասային պարտիաներն այնպիսի հիթերի համար, ինչպիսիք են Liar-ը և Son and Daughter-ը։ Ընդհանուր առմամբ, Միթչելը խմբի հետ նվագել է 13 համերգում, որոնց մեծ մասը տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11283

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով