Ռուսաստանը չի պլանավորում զանգվածային զորահավաք անցկացնել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Այս պահին մեզ զանգվածային զորահավաք պետք չէ: Որքանով ես գիտեմ, այն ո՛չ պլանավորված է, ո՛չ էլ սպասվում է», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Նա նաև հերքել է այն հաղորդագրությունները, որ ռուսաստանցի տղամարդիկ զանգվածային կերպով հեռանում են արտերկիր:



