Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ

Pink Berry-ի պատմությունը սկսվել է ընդամենը երկու քառակուսի մետր տարածքից և վերանորոգված մեկ սարքից։ Այն ժամանակ ընկերությունը նույնիսկ սեփական արտադրություն չուներ․ պաղպաղակը պարզապես վաճառվում էր փոքրիկ կետում։ Տարիների ընթացքում փոքր նախաձեռնությունը վերածվել է սեփական արտադրություն ունեցող բրենդի՝ լայն տեսականիով և հազարավոր հավատարիմ սպառողներով։ PinkBerry-ն շուկայում առանձնանալու ճանապարհը սկսել է տարբերվող տեսքից ու համարձակ գաղափարներից՝ կարևորելով ոչ միայն արտադրանքի համն ու որակը, այլև դրա ներկայացումը։ Այսօր ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել արտադրության զարգացման, նոր տեխնոլոգիաների և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Կոնվերս Բանկի լիզինգային ֆինանսավորման միջոցով Pink Berry-ի արտադրամասում տեղադրվել են արևային վահանակներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել էներգիայի ծախսերը և ավելի արդյունավետ կազմակերպել արտադրությունը։ Ընկերության հաջորդ մեծ նպատակը հայկական բրենդը միջազգային շուկաներում ներկայացնելն է՝ պահպանելով այն սկզբունքները, որոնցով սկսվել է պատմությունը՝ որակ, նորարարություն և տարբերվելու համարձակություն։ Տեսանյութն՝ այստեղ 010511 211, conversebank.am Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11278

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով