Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

Տաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացրին, որ արշավախումբը՝ Արման Նալբանդյանի ղեկավարությամբ, Տաթևի Մեծ անապատում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերել է բավականին հետաքրքիր և արժեքավոր բարավոր։ ​«Տեղում իրականացված աշխատանքների արդյունքում, քարը շրջելուց հետո, պարզվել է, որ այն արձանագիր է։ Մինչ օրս անհայտ և չհրատարակված այս վիմագիրը նոր լույս է սփռում անապատի խցերի կառուցման պատմության վրա։ Արձանագրությունը ներկայումս գտնվում է ուսումնասիրման փուլում։ Նախնական տվյալներով՝ այն պարունակում է անձնանուն, ում հիշատակին կառուցվել է խուցը, կամ ով ապրել է այնտեղ»,-տեղեկացրին ՊՈԱԿ-ից։ Նշենք, որ պեղումներն իրականացվում են Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ։ Աշխատանքների ընթացքում բացվել են նաև համալիրի տարբեր հատվածներ, այդ թվում՝ բնակելի խցեր, տնտեսական նշանակության կառույցներ, մուտքեր և այլն։ Նույն պեղումների արդյունքում հողաշերտի տակից բացվել է նաև Տաթևի Մեծ անապատի միջնադարյան

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11297

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով