Ռուսական զինուժը հարվածել են Կրիվոյ Ռոգի խոշորագույն առևտրային համալիրին։ Առևտրային կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Տեղի իշխանությունները հայտարարել են բազմաթիվ տուժածների մասին, սակայն կոնկրետ թիվ դեռ չի հրապարակվել։ Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է, որ հարվածային ԱԹՍ-ով հարձակվել են քաղաքի խոշորագույն առևտրային համալիրի վրա։ «Հրդեհ է բռնկվել, ակնհայտորեն կան բազմաթիվ տուժածներ»։ Նա հավելել է, որ գնդակոծության վայրում սկսվել է վթարափրկարարական գործողություն։



