Շվեյցարիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այդ մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Խնդրում եմ ընդունել իմ շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Ուրախ եմ, որ մենք հնարավորություն կունենանք շարունակելու մեր տարիների ընթացքում զարգացած սերտ և կառուցողական համագործակցությունը։ Ես մեծապես գնահատել եմ մեր շփումները և համոզված եմ, որ միասին աշխատելով՝ կարող ենք առավել ամրապնդել Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկարամյա և վստահության վրա հիմնված հարաբերությունները»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11328

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով