Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը։ Նախատեսվում է ամբողջությամբ պահպանել բացօթյա դահլիճի նախնական, պատմական տեսքը։ Տարածքն ազատվել է ավելորդ կառուցապատումներից։ Այս փուլում իրականացվում են նախագծային նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ կառույցի տեխնիկական վիճակի համալիր հետազոտություն, որի միջոցով որոշվում են հիմքերի տեսակներն ու շենքի ընդհանուր սեյսմակայունությունը։



