3000 քառակուսի մետր տարածք, ցուցասրահ, տեխնիկական սպասարկման կենտրոն և պահեստամասերի առանձին ենթակառուցվածք։ Երևանում բացվել է HONGQI էլեկտրամոբիլների տարածաշրջանային խոշոր կենտրոնը։ Նախագծում E-auto-ն ներդրել է շուրջ 5 միլիոն դոլար։ Այսուհետ Ռուբինյանց 40/3 հասցեում գործող համալիրում մեքենայի ընտրությունից մինչև հետագա տեխնիկական սպասարկումը կազմակերպվելու է մեկ վայրում։



