Բժիշկները 5-ամյա աղջկա ստամոքսից ոսկու ձուլակտոր են հեռացրել

Պեկինում բժիշկները 5-ամյա աղջկա ստամոքսից հեռացրել են 50 գրամանոց ոսկու ձուլակտոր, որը երեխան հետաքրքրությունից դրդված կուլ էր տվել։ Բժշկական կենտրոնից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 15-ի ուշ երեկոյան։ Ընտանիքը դիմել է մի քանի հիվանդանոց, սակայն միայն Պեկինի մանկական բժշկական կենտրոնում են կարողացել շտապ վիրահատություն իրականացնել։ Ձուլակտորը կուլ տալուց մինչև հիվանդանոց տեղափոխվելն անցել է մոտ վեց ժամ։ Մետաղը գտնվել է ստամոքսում և կարող էր վնասել դրա պատերն ու արյունահոսություն առաջացնել։ Բժիշկները մի քանի րոպե տևած էնդոսկոպիկ միջամտությամբ հեռացրել են օտար մարմինը։ Երեխան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Բժիշկները հիշեցրել են, որ օտար առարկա կուլ տալու դեպքում չի կարելի փորձել այն սննդի կամ հեղուկի միջոցով առաջ մղել, քանի որ դա կարող է խորացնել վնասվածքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11471

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով