20 տարի անց Ջեք Ճնճղուկը կարող է վերադառնալ մեծ էկրան

Ջոնի Դեփը կարող է կրկին մարմնավորել կապիտան Ջեք Ճնճղուկին «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի առաջիկա՝ վեցերորդ մասում։ «Մենք բանակցում ենք Ջոնիի հետ, աշխատում ենք սցենարի վրա և հույս ունենք, որ կկարողանանք իրականացնել այս նախագիծը»,- ասել է պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը։Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ֆիլմաշարի վեցերորդ մասը կենտրոնանալու է դերասանուհի Մարգո Ռոբիի մարմնավորած գլխավոր հերոսուհու վրա, իսկ Դեփը ֆիլմում հանդես կգա երկրորդական դերով։ Դեփն առաջին անգամ Ջեք Ճնճղուկի կերպարով հանդես է եկել 2003 թվականին՝ «Կարիբյան ծովի ծովահենները․ Սև մարգարտի անեծքը» ֆիլմում։ Նա այնուհետև նկարահանվել է ֆիլմաշարի ևս չորս մասում։Թեև վեցերորդ ֆիլմի մասին խոսակցությունները շարունակվում են տարիներ շարունակ, 2018 թվականին սցենարիստ Ստյուարտ Բիթին ակնարկել էր, որ Դեփը կարող է հրաժեշտ տալ իր հայտնի կերպարին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11406

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով