Հայաստանը միաժամանակ կանգնած է մի քանի խոշոր տնտեսական վերադասավորումների առաջ՝ ռուսական շուկայի ու գազի շուրջ աճող անորոշություն, երկաթուղու ապագա, նոր տրանսպորտային միջանցքներ, ԵՄ ինտեգրում, պետական պարտքի աճ, գյուղական զբաղվածության խնդիրներ, նոր ատոմակայան և միլիարդավոր դոլարների AI ներդրման խոստում։ Այս ֆոնին նոր կառավարության կառուցվածքը գրեթե չի փոխվել։ Հարցն արդեն ոչ միայն տնտեսական ցուցանիշներն են, այլ՝ արդյո՞ք գործող պետական կառավարման համակարգն ունի այս ծավալի փոփոխությունները կառավարելու կարողություն և ռազմավարություն։ Այս և այլ հարցեր քննարկել ենք ֆինանսների նախկին նախարար, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ Լևոն Բարխուդարյանի հետ: Առավել մանրամասն՝ տեսանյութում



