Մերձավոր Արևելքում այսօր վերաձևավորվում են ոչ միայն պատերազմների սահմանները, այլև անվտանգության, էներգետիկայի և հաղորդակցությունների ամբողջ ճարտարապետությունը։ Իրանի շուրջ պատերազմն ու Հորմուզի անորոշությունը, Գազայի նոր դիվանագիտությունը, Սիրիայում ռուսական ներկայության պահպանումը և Թուրքիա–Պակիստան–Սաուդյան Արաբիա նոր անվտանգային ձևաչափը անմիջականորեն փոխում են նաև Հարավային Կովկասի միջավայրը։ Հայաստանի համար սա առանձնապես զգայուն պահ է․ Ռուսաստանի հետ հարաբերությունները ճգնաժամի մեջ են, ԱՄՆ-ի հետ ձևավորվում է նոր օրակարգ, Հնդկաստանի հետ պաշտպանական կապերը խորանում են, իսկ TRIPP-ը կարող է փոխել տարածաշրջանի հաղորդակցային տրամաբանությունը։ Հարցն այն է՝ Հայաստանը պարզապես հարմարվո՞ւմ է այս նոր աշխարհին, թե՞ կարող է այդ վերադասավորման մեջ սեփական տեղն ու շահը ձևակերպել։ Զրուցել ենք դիվանագետ, Սիրիայում ՄԱԿ զարգացման ծրագրերի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



