Հայ-թուքական գործընթացը մեկ մարդուց է կախված՝ Էրդողանից և նրա որոշումից

Հայաստան–Թուրքիա հարաբերությունները մտնում են մի փուլ, որտեղ այլևս միայն դիվանագիտական հայտարարությունների մասին չէ խոսքը։ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրով Հայաստանը նախատեսում է իր տարածքում վերակառուցել Գյումրիից մինչև Թուրքիայի սահման անհրաժեշտ երկաթուղային հատվածը՝ Գյումրի–Կարս գծի վերագործարկման նպատակով։ Այսինքն՝ Հայաստանը ոչ միայն սպասում է սահմանի բացմանը, այլ արդեն պատրաստվում է իր միջոցներով ենթակառուցվածք ստեղծել դրա համար։ Բայց սա տեղի է ունենում այն պահին, երբ հենց Թուրքիայի շուրջ տարածաշրջանային միջավայրը կտրուկ փոխվում է։ Օգոստոսի 18-ին Իսրայելը հարվածեց Սիրիայի Աբու ալ-Դուհուր ռազմակայանին՝ հայտարարելով, որ այնտեղ կարող էր մեծանալ թուրքական ռազմական ներկայությունը։ Թուրքիան հերքում է, որ բազայում տեղակայման ծրագիր կար, բայց հաստատված է, որ թուրքական պատվիրակություն այնտեղ եղել է հարվածից առաջ, իսկ ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել է, որ միջադեպը կարող էր արագ վերաճել Թուրքիա–Իսրայել ուղղակի ռազմական բախման։ Վաշինգտոնն այժմ փորձում է ստեղծել հատուկ դեէսկալացիոն մեխանիզմ երեք կողմերի՝ Թուրքիայի, Իսրայելի և Սիրիայի միջև։ Միաժամանակ Թուրքիան փորձում է իր ներսում փակել տասնամյակների քրդական հակամարտության էջը․ Էրդողանը ստորագրել է օրենք, որը PKK-ի հազարավոր անդամների համար պայմանական ներման ճանապարհ է բացում՝ զինաթափման և կառույցի լուծարման պայմանով։ Բայց Սիրիայի քրդական հարցը բաց է մնում։ Եվ այստեղ Թուրքիա–Իսրայել հակամարտության հաջորդ հնարավոր ճակատը կարող է հենց քրդական գործոնը դառնալ։ Հետևաբար Հայաստանի համար հարցը երկակի է։ Մի կողմից՝ մենք Թուրքիայի հետ սահման ենք ուզում բացել, երկաթուղի գործարկել, տնտեսական կապեր ստեղծել և հարաբերությունները դուրս բերել Ադրբեջանի հետ գործընթացի ստվերից։ Մյուս կողմից՝ պետք է հասկանալ՝ ինչպիսի Թուրքիա է ձևավորվում մեր հարևանությամբ՝ ավելի կանխատեսելի և բաց տարածաշրջանային պետությո՞ւն, թե միաժամանակ Սիրիայում Իսրայելի հետ մրցակցող, քրդական հարցը վերաձևակերպող և Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական միասնական համակարգի մաս կազմող Թուրքիա։ Այդ պայմաններում Հայաստան–Թուրքիա նորմալացումը պետք է գնահատել ոչ միայն որպես խաղաղության հնարավորություն, այլ նաև որպես երկարաժամկետ անվտանգային և տնտեսական հաշվարկ։ Զրուցել ենք թուրքագետ Նելլի Մինասյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11560

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով