«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է

«Ցանկանում եք խաթարե՞լ մեր լոգիստիկան։ Մենք նույն հարցը կարող ենք ուղղել հակառակորդին։ Դե ինչ, պատասխան գործողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա։ Դուք կստանաք դրանք»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով ՌԴ լոգիստիկ կենտրոնների վրա ուկրաինական հարձակումներին։ «Միևնույն ժամանակ, ռուսական բանակի գործողություններն, անշուշտ, շատ ավելի ցավոտ են և շատ ավելի ավերիչ»,- շեշտել է նա։ Պուտինի խոսքով՝ Կիևի իշխանություններն իրենք ջինին բաց թողեցին շշից․ «Նրանք սկսեցին հարվածներ հասցնել մեր քաղաքացիական ձեռնարկություններին և հրապարակավ հայտարարեցին ռուսական տնտեսությունը ոչնչացնելու իրենց նպատակի մասին։ Դե ինչ, ինչպես քիչ առաջ ասացի, ստացեք պատասխանը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11636

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով