ԽՍՀՄ «գերեզմանափորը» Կենտրոնական Ասիան էր, Ռուսաստանին կհաջողվի՞ «պատմաքաղաքական օրինաչափությունից» խուսափել

Օգոստոսի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ ուղեկցությամբ պետական այցով մեկնել է Ուզբեկստան։ Ալիևի Ուզբեկստան այցը համընկել է Մոսկվայում ԳԿՉՊ-ի 35-րդ տարեդարձին։ Ներկայիս Ռուսաստանում այդ «հոբելյանը» անտեսվել է։ Պետական իշխող քարոզչությունը համարում է, որ Ելցինը «ԽՍՀՄ փլուզման կազմակերպիչն» է։ Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Գերոգի Սատարովը չի կիսում կարծիքը, որ Միխայիլ Գորբաչովը «դավաճան» է։ Սատարովի չափազանց կարեւոր դիտարկում է արել, ըստ որի ԽՍՀՄ-ում «կենտրոնախույս գործընթացները սկսվել են Յուրի Անդրոպովի կառավարման տարիներին, երբ սկսվել է հակակոռուպցիոն պայքարը»։ Սատարովի գնահատմամբ՝ դա «խախտել է միութենական կենտրոնի և ռեգիոնալ տեղապահների միջև պայմանավորվածությունը՝ լոյալության դիմաց ստանալ ձևավորված ավանդույթներով ապրելու ազատություն, այդ թվում՝ օրենքը չհարգելու միջոցով»։ Որպես հիմնավորում՝ Սատարովը մատնանշել է «Ռաշիդովի գործը»։ Խոսքը Ուզբեկստանում կոռուպցիայի բացահայտման քրեական գործի մասին է, որի վարույթը իրականացրել է Թելման Գդլյանի գլխավորած քննչական խումբը։ Թե ինչո՞ւ այդ աղմկոտ գործը հտաքննող քննչական խմբի ղեկավար է նշանակվել ազգությամբ հայ Գդլյանը, խորհրդային համակարգի «գաղտնիքներից» է, բայց փաստ է, որ Ուզբեկստանի կոռուպցիայի «հայր» Ռաշիդովի դեմ «պայաքորղ» Անդրոպովը միութենական կառավարության նախագահի առաջին տեղակալ է նշանակել ադրբեջանական կոռուպցիայի «հայր» Հեյդար Ալիևին։ Վերջինս պաշտոնից հեռացվել է 1997թ․ տարեվերջին։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմին նախորդած քառորդդարյա շրջանում Ադրբեջանի պետական քարոզչությունը հետևողականորեն առաջ է մղել մի թեզ, եթե Հեյդար Ալիևը մնար պաշտոնի, ղարաբաղյան խնդիր չէր ծագի։ Այսօր Ադրբեջանը ձգտում է Կենտրոնական Ասիայի հետ ստեղծել միասնական տարածաշրջան։ Սատարովի դիտարկումից հասկացվում է, որ միութենական պետության փլուզումն սկսվել է Կնտրոնական Ասիայի «անջատողականությունից»։ Այսինքն, գորբաչովյան «պերեստրոյկան» և «գլասնոստը» հակադրվել են «ձևավորված ավանդույթներին»։ Ադրբեջանում «ավանդույթները» վերականգնվել են 1993թ․-ին։ Չնայած Ուզբեկստանում, Ղազախստանում և Ղրղըզստանում իշխանությունը ֆորմալ առումով ժառանգական չէ, բայց ակնհայտորեն ժողովրդավարական չէ։ Մինչեւ բոլորովին վերջերս Ադրբեջանի և կենտրոնաասիական իշխող էլիտաների «հովանոցը» Ռուսաստանն էր։ Այսօր նրանք ձգտում են «կախվածությունը հաղթահարել»։ Ռուսաստանինկհաջողվի՞ «պատմա-քաղաքական օրինաչափությունից» խուսափել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11586

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով