Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին վերահաստատել է Հռոմի վճռականությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ՝ բանակցությունների միջոցով Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելու ուղին առաջ մղելու համար։ Այս մասին նշված է Իտալիայի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ջորջիա Մելոնին արտահայտվել է ուկրաինական կարգավորման բանակցությունների օգտին՝ տեսակոնֆերանսի միջոցով մասնակցելով Կիևում անցկացվող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը։ «Ջորջիա Մելոնին վերահաստատել է Իտալիայի վճռականությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ՝ բանակցությունների միջոցով արդար և երկարատև խաղաղության հասնելու ուղին առաջ մղելու համար։ Նա նաև վերահաստատել է Իտալիայի հանձնառությունը ձմեռային սեզոնից առաջ մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում, որը ներառում է լրացուցիչ գեներատորների ուղարկում, մասնավորապես՝ Ուկրաինայի բնակչության դիմադրողականությանը աջակցելու և էներգետիկ համակարգի կայունությունն ապահովելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11531

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով