Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանի հայտարարությունը։ «Ներկայումս ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում համագործակցություն չկա»,-ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը օգտվում է ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմաններից։ Դեպարտամենտի տնօրենը նշել է, որ Երևանի հետ համապատասխան համագործակցությունը պահպանվում է երկկողմանի հիմունքներով։ «Գոյություն ունի անհրաժեշտ իրավական շրջանակ, բազա, որը ներառում է ռազմական արտադրանքի մատակարարումն արտոնյալ պայմաններով»,-ասել է նա։



