«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 24-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Ագոռա» առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 20 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 6, չթույլատրված ապրանքատեաականու վաճառքի՝ մինչեւ 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի համար թվով 1, առանց համապատասխան թույլտվության ոգելից եւ ալկոհոլային խմիչքների վաճառքի համար թվով 3, առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար թվով 4, առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 6։ Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11586

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով