Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին Կոշտան X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ Զելենսկիի հետ հանդիպումը որակելով որպես հիանալի։ «Մենք քննարկեցինք Ուկրաինային մեր շարունակական աջակցությունը և առաջ շարժվելու ուղին։ ԵՄ-ն Ուկրաինայի կողքին է եղել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի առաջին իսկ օրվանից, և մենք կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին։ Ուկրաինան կարող է հույս դնել մեզ վրա։ Ես բարձր գնահատեցի անդամակցության բարեփոխումների չափանիշները կատարելու ուղղությամբ աշխատանքը՝ շատ դժվարին պայմաններում, և խրախուսեցի Ուկրաինային շարունակել այդ ուղին։ ԵՄ անդամակցությունը Ուկրաինայում ուժեղ, ժողովրդավարական և անկախ ինստիտուտներ ապահովելու լավագույն միջոցն է»,-գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11539

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով