ԱՄՆ-ն պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից

ԱՄՆ-ն պաշտոնապես դադարեցրել է Սիրիայի՝ ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը, տեղեկացնում է ԱՄՆ ֆինանսների քարտուղարությունը։ «Գանձապետարանը կատարում է նախագահ Թրամփի՝ Սիրիայի ժողովրդին մեծության հասնելու հնարավորություն տալու խոստումը։ Այսօրվա քայլերը կնպաստեն Սիրիայում լրացուցիչ ներդրումների խթանմանը՝ քաղաքական և տնտեսական կայունությանը նպաստելու համար»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթը։ Սիրիան ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկում ընդգրկված չորս երկրներից մեկն էր՝ Կուբայի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ միասին։ 1979 թվականին Սիրիայի նկատմամբ սահմանված այդ կարգավիճակը հանգեցրել էր ԱՄՆ-ի օգնության, պաշտպանական արտադրանքի մատակարարման և երկակի նշանակության որոշ ապրանքների արտահանման սահմանափակումների։ Անցած ամիս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփի և Ահմեդ աշ-Շարաայի հանդիպումից հետո Թրամփի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել էր Սիրիայի՝ ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը վերացնելու մտադրության մասին։ Վերջին մեկ տարվա ընթացքում Թրամփի վարչակազմը հրամանագրերով վերացրել է8 Սիրիայի նկատմամբ սահմանված մի շարք ամերիկյան պատժամիջոցներ, մեղմացրել արտահանման սահմանափակումները, աշ-Շարաայի նախկին զինված խմբավորման նկատմամբ ահաբեկչական բնորոշումը և Կոնգրեսի հետ աշխատել Սիրիայի նկատմամբ «Caesar Act»-ի շրջանակում սահմանված պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11542

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով