Վատիկանը «միջնորդում» է ուկրաինական կարգավորմանը, բայց կրակի դադարեցման հավանականությունը շատ ցածր է

Ուկրաինան ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների հետ պատերազմը դադարեցնելու մի քանի առաջարկություններ է մշակել՝ չնայած Ռուսաստանը խոստացել է ռազմական գործողությունները շարունակել։ Այդ մասին անկախության տոնի նախօրեին The Times-ին ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Նրա ներկայացմամբ՝ Կիևը այդ նախագծի «վրա աշխատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների և եվրոպացի պաշտոնյաների հետ միասին»։ Այդ առաջարկությունների իմաստը կայանում է նրանում, որ կրակը դադարեցվի, ռազմաճակատի գծից ռուսաստանյան և ուկրաինական զորքերը ետ քաշվեն, և «ստեղծվի բուֆերային գոտի»» Զելենսկին հավելել է, որ «կա նաև ամերիկյան մի քանի առաջարկություն»։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ամերիկացիները «ցանկանում են հարմար պահ գտնել, որպեսզի դրանք ներկայացվեն», և Ուկրաինան «նրանց սպասում» է։ Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Ուշակովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը «մինչև օգոստոսի վերջ Մոսկվա չի այցելի»։ Հայտնի չէ, թե երբ տեղի կունենա այդ՝ արդեն մի քանի անգամ հետաձգված այցը։ Մինչ այդ հայտնի է դարձել, որ օգոստոսի 24-ին պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հարցերով Վատիկանի քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերը այցելել է Մոսկվա։ Ենթադրվում է, որ նա «կհանդիպի ՌԴ արտաքաին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և նրան կփոխանցի ուկրաինական կարգավորման նոր առաջարկությունները»։ Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳ նախարարը շփման ներկայիս գծով ռազմական գործողությունների սառեցոումը «անընդունելի» է գնահատել։ Ըստ Լավրովի՝ դա կնշանակի ուրանալ «ֆաշիզմի դեմ նախնիների պայքարը»։ Ուկրաինայի անկախության տոնին մասնակցել են եվրոպական մոտ մեկ տասնյակ առաջնորդներ։ Փորձագետները կարևորում են հատկապես Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի Կիև այցը, որի ընթացքում նա հայտարարել է, որ կառավարությունը արտոնել է, որպեսզի MBDA ընկերությունը «բացի SCALP հեռահար հրթիռների բրիտանական բաղադրիչների մասին գաղտնի տեղեկատվությունը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11546

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով