Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարանում։ Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հայտնեցին, որ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»: Այլ մանրամասներ Կոմիտեից չհայտնեցին. «Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:



