Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկրում նոր զորահավաքի նախապատրաստման մասին պնդումները որակել է որպես կեղծ լուրեր։ Այս մասին նա ասել է RTVI-ի հետ զրույցում։ «Դուք գիտեք, որ այդ ամենը տարածում են Ուկրաինայի իշխանությունները։ Բնականաբար, ռեժիմը փորձում է գաղափարապես անկայունացնել իրավիճակը մեր երկրում։ Դրանք բոլորը տեղեկատվական ստեր են, որոնք նպատակադրված տարածվում են լրատվական դաշտում», – ասել է պաշտոնյան։ Այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները։ Լրագրողների հետ զրույցում, որը հրապարակվել էր օգոստոսի 23-ին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերթական անգամ պնդել է, որ Ռուսաստանը սեպտեմբերի Պետդումայի ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կմոբիլիզացնի ևս 300 000 զինվոր: Սակայն, ըստ Զելենսկու, խոշոր քաղաքներում մոբիլիզացիա տեղի չի ունենա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11575

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով