ԿԳՄՍՆ-ի օգոստոսյան խորհրդակցությունները՝ Արագածոտնի մարզում

2026-2027 ուստարվան ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվել են Արագածոտնի մարզում՝ Սասունիկի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցում։ Մասնակցել են հանրակրթական դպրոցների տնօրեններն ու վարչատնտեսական համակարգողները, ինչպես նաև նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարները, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ներկայացուցիչները։ Ինչպես տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, խորհրդակցությունն անցկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա է եղել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը: Մինչ քննարկման մեկնարկը տեղի է ունեցել կրթական էքսպո, որում մարզի մի շարք դպրոցների աշակերտներ ներկայացրել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում մշակված նորարարական նախագծերը, արժեքային կրթության, կառավարման և խմբային աշխատանքների լավագույն փորձը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11567

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով