Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Հնդկաստանի անուղղակի հարկերի և մաքսատան կենտրոնական վարչությունը (CBIC) ժամանակավորապես բացել է երկրի բոլոր նավահանգիստներն ու միջազգային օդանավակայաններն օտարերկրյա բեռների համար, որոնք վերաուղղորդվել են Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով: The Economic Times-ը գրում է, որ Հորմուզի նեղուցում ծովային փոխադրումների ոլորտում պահպանվող անորոշության պայմաններում Հնդկաստանում օտարերկրյա կոնտեյներային բեռների բեռնաթափումը, պահումը և փոխաբեռնումը թույլատրվում է մինչև 2026 թ. հոկտեմբերի 31-ը: CBIC-ի կարգադրության համաձայն՝ բեռը պետք է մնա մաքսային հսկողության ներքո և նախատեսված լինի բացառապես հետագա միջազգային տարանցման կամ վերաարտահանման համար: Այդ բեռների օգտագործումը Հնդկաստանի ներքին շուկայում արգելվում է: Բեռների փոխաբեռնման որոշումը CBIC-ն ընդունել է Հնդկաստանի տրանսպորտային ենթակառուցվածքներն օգտագործելու՝ առևտրային և արդյունաբերական ոլորտների տարբեր դերակատարների խնդրանքներից հետո՝ Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամի պայմաններում անխափան ծովային փոխադրումների և միջազգային առևտրի ապահովման համար: Օգոստոսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը վերացրել են Հորմուզի նեղուցի շրջափակումը և այժմ այնտեղով նավարկությունը բաց է: Նա միևնույն ժամանակ հնարավոր է համարել, որ նավերի երթևեկությունը նեղուցի գոտում կարող է «փոքր-ինչ դանդաղել»։ ԱՄՆ-ն նաև պահպանում է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ թույլ չի տալիս այն նավերի անցումը Հորմուզի նեղուցով, որոնք իրենց երթուղին նախապես չեն համաձայնեցրել Իրանի իշխանությունների հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11582

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով