Հակակոռուպցիոն կոմիտեում Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ «Հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Ս.Ս.-ին»,- Radar Armenia-ին հայտնեցին Կոմիտեից:



