ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար. Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն դատարանից։ «Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռ.Ք.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Ռ.Ք.-ն ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան»,- հայտնեցին նախաքննական մարմնից:



