Նեպալում լայնամասշտաբ հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, հարյուրավոր զբոսաշրջիկներ, աշխատակիցներ և այլ անձինք անհետ կորել են, ինչպես նաև զգալի վնաս է հասցվել գյուղերին ու ենթակառուցվածքներին։ Պաշտոնական տվյալներով՝ անհետ կորած է համարվում 384 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 291-ը այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Մալազիան։ Այսօր տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ի սահմաններում Բհոտեկոշի գետը դուրս է եկել ափերից՝ ավերելով մի շարք գյուղեր, ճանապարհներ և հիդրոէլեկտրակայաններ, հայտնել են պաշտոնատար անձինք։ «Մենք դիմել ենք Հնդկաստանին և Չինաստանին՝ փրկարարական աշխատանքներում մեզ աջակցելու խնդրանքով»,- հայտարարել է Նեպալի կառավարության մամուլի քարտուղար Սասմիտ Պոխարելը։



