Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում

Հայտնի են շախմատի համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի կանանց ու տղամարդկանց թիմի կազմերը: Տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուէլ Պետրոսյանը։ Կանանց ընտրանու կազմում ընդգրկված են Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Անահիտ Մկրտչյանը։ Անահիտ Մկրտչյանն առաջին անգամ կմասնակցի համաշխարհային Օլիմպիադային: 2026 թվականի շախմատի համաշխարհային Օլիմպիադան կկայանա սեպտեմբերի 15-28-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով