ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԿՀՎ (CIA) ղեկավար Ջոն Ռետկլիֆի այցը Մոսկվա և հայտարարել, որ դրանից «կարող է ինչ-որ բան ստացվել» ԱՄՆ նախագահը Ջոն Ռետկլիֆի ուղևորությունը Ռուսաստան անվանել է «սովորական աշխատանքի մաս» և հերքել ենթադրությունները, թե այն կապված է ՆԱՏՕ-ի վճռականության ստուգման, Իրանի դեմ պատժամիջոցների կամ Մեծ Բրիտանիայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման հետ. «ԿՀՎ տնօրեն Ռատկլիֆը Ռուսաստանում էր, կիսաառօրյա այց»։ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայում պատերազմն ավարտելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Ռետկլիֆի՝ Մոսկվա կատարած այցից «կարող է ինչ-որ բան ստացվել»։



