Մահացել է «Տանը մենակ 2»-ի և «Այն»-ի աստղ Թիմ Քարրին

80 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան Թիմ Քարրին, որն առավել հայտնի էր «Տանը մենակ 2» ֆիլմում միստր Հեկտորի և «Այն» ֆիլմում Փեննիուայզի դերերով։ «Տանը մենակ 2․ Նյու Յորքում կորածը» (1992) ֆիլմում Քարրին մարմնավորել է հյուրանոցի աշխատակից պարոն Հեկտորի կերպարը, իսկ «Այն» (1990) ֆիլմում՝ սարսափազդու ծաղրածու Պեննիվայզի կերպարը։ Դերասանը հայտնի է նաև «Ռոքի Հորորի սարսափների շոու» և «Երեք հրացանակիրները» ֆիլմերից։ 2012 թվականին Քարրին կաթված էր ստացել, որից հետո տեղաշարժվում էր անվասայլակով, սակայն շարունակում էր աշխատել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11664

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով