Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ավարտի մասին։ Այսօր՝ օգոստոսի 26-ին մեկնարկած թողարկումն արժանացավ ներդրողների բարձր հետաքրքրությանը. 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 9.5 % արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմսերը տեղաբաշխվեցին գերարագ՝ ընդամենը 55 րոպեում: Շարունակվում է Բանկի ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 5% արժեկտրոնային եկամտաբերությամբ: Պարտատոմսերը կարող եք արագ ու հարմարավետ ձեռք բերել Converse Mobile հավելվածով և Կոնվերս Բանկի մասնաճյուղերում։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում։ Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին, Թողարկումների վերջնական պայմաններին և ձեռքբերման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ : Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով։ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։



